Բացել լրահոսը Փակել լրահոսը
յագատ
A A
Քաղաքականություն

«Ջայ Ջագաթ 2020»-ի կազմակերպիչները ջանքեր կգործադրեն, որ Հնդկաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

 

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները Ազգային ժողովի թանգարանին նվիրեցին Մահաթմա Գանդիի կիսանդրին

Այսօր իմ գործընկեր Հերիքնազ Տիգրանյանի հետ հանդիպեցինք «Հանուն արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ:

Համամարդկային համախմբման կոչով քայլարշավի հիմնական նպատակը մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձեւավորելն է, որի հիմքում ընկած են ընդդեմ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդիի գաղափարները:

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` խորհրդարանի թանգարանին ընծայելով Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի կիսանդրին:
«Ջայ Ջագաթ 2020»-ի կազմակերպիչները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման հարցում:

Որպես երկու ժողովուրդների բարեկամության նշան՝ նրանց նվիրեցինք շախմատ, որը համարվում է իրենց երկրի խորհրդանիշը։