Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan (1)
A A
Սպորտ

Ռուսաստանում կվերսկսվի միայն ֆուտբոլի Պրեմիեր լիգան. մյուս լիգաներն անավարտ կմնան

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշմամբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված Պրեմիեր լիգայի առաջնությունը և գավաթի խաղարկությունը հունիսի 21-ից կվերսկսեն:

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: Թիմերը իրավունք ունեն կատարելու 5 փոխարինում, ընդ որում երկուսը՝ պարտադիր ընդմիջմանը:

Իսկ ահա ֆուտբոլի մյուս լիգաներն անավարտ կմնան: Սակայն, Գործկոմի որոշմամբ Ազգային լիգայի առաջին երկու տեղերում գտնվող թիմերը՝ Վոլգոգրադի «Ռոտորն» ու Մերձմոսկովյան «Խիմկին», եկող մրցաշրջանից հանդես կգան Պրեմիեր լիգայում: Ուժեղագույնների խմբում վերջին երկու տեղերը գրաված թիմերը կտեղափոխվեն կարգով ցածր լիգա:

Ֆուտբոլի ֆեդերացիան ցանկացած պահին կարող է դադարեցնել կամ ավարտել առաջնությունը, և դա պահանջի համավարակի հետ կապված նոր իրավիճակը: