Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Իտալիայի ֆուտբոլային ակումբները հրաժարվում են մարզվել. «Ռոման»՝ նույնպես

Իտալիայում գնալով շատանում են ֆուտբոլային այն ակումբների թիվը, որոնք պահանջում են փոխել ֆուտբոլի կառավարության կողմից մշակած բժշկական արձանագրությունը:

Ըստ դրա, թիմային մարզուների ընթացքում ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուսի համաճարակ հայտնաբերվելու դեպքում ամբողջ մնացած բոլոր խաղացողները պետք է ինքնամեկուսացվեն և 15-օրյա կարանտին անցնեն: Պատճառն այն է, որ ոչ բոլոր ակումբները հնարավորություն ունեն տրամադրել խաղացողներին առանձին սենյակներ:

Ինչպես հայտնում է Corriere della Sera օրաթերթը, կառավարության նոր պահանջին արդեն դեմ են 9 ակումբներ՝ այդ թվում «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Ռոման», «Տորինոն»: Դրանք հրաժարվում են անցկացնել թիմային մարզումներ:

Սերիա Ա-ի ակումբները ցանկանում են հետևել գերմանական Բունդեսլիգայի թիմերի օրինակին, որոնք կարանտինի ուղարկում են միայն վարակված ֆուտբոլիստին, իսկ մնացածը թեսթավորվում են: