Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 15.05.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Magnus Carlsen Chess Tour-ին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Magnus Carlsen Chess Tour-ի շրջանակում մայիսի 19-ից մինչև հունիսի 3-ը կմասնակցի արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող մրցաշարին:

Մեր գրոսմայստերը առցանց եղանակով կմրցի տուրի հիմնադիր Մագնուս Կարլսենի, չինացիներ Դին Լիրենի, Յի Վեյի, Յու Յանջիի, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի, Սերգեյ Կարյակինի, Դանիիլ Դուբովի, ամերիկացիներ Ուեսլի Սոի, Հիկարու Նակամուրայի, իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի և լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։

Մասնակիցները նախ 15 րոպե+10 վայրկյան ժամանակաչափով կհանդիպեն իրար հետ, որից հետո լավագույն ութ արդյունք ունեցող շախմատիստները նոկաուտ մրցակագով կվիճարկեն գլխավոր մրցանակը:  

Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Առաջին տեղը կստանա 45 հազար դոլար, 2-րդը՝ 27 հազար, 9-12-րդ տեղերը՝ 4000-ական։

Նշենք, որ Magnus Carlsen Chess Tour-ի շրջանակում կանցկացվեն չորս մրցաշար: Դրանց ընթացքում լավագույն արդյունք ցույց տված չորս շախմատիստները օգոստոսին կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 300 հազար դոլար: