Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Աշոտ Ղուլյանը կնշանակվի՞ Արցախի արտգործնախարարի պաշտոնում․ նա պարզաբանեց (տեսանյութ)

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփեց  այս տարիների ընթացքում իր ղեկավարած խորհրդարանի  գործունեությունը: Մայիսի 21-ին Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովն ավարտում է իր լիազորությունները, որը ստանձնել էր 5 տարի առաջ:

Ղուլյանը տեղեկացրեց՝ 5 տարիների ընթացքում գումարել են 11 հերթական և 9 արտահերթ նստաշրջան:

Տեղի են ունեցել 51 հերթական և 9 արտահերթ նիստեր, որոնց ընթացքում շրջանառության  մեջ դրված 596 օրինագծերից ընդունվել է 446-ը:

Հարցին, թե որքանով է պորֆեսիոնալ գործել 6-րդ գումարման Ազգային ժողովը, Ղուլյանն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում աշխատել են ավելորդ ծախսեր չանել, և խորհրդարանի պրոֆեսիանալիզը այս փուլում չպետք է չափվի միայն օրենսդրական նախաձեռնություններով: 

Նրա գնահատմամբ՝ իրենց հաջողվել է համադրել տարբեր կարծիքներ և դրանք ծառայեցնել՝ ի շահ պետականության և երկրի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ գործունեություն է ծավալելու, քանի որ  հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, և մամուլը գրում է, որ հավակնում է արտգործնախարարի պաշտոնին: Հարցադրմանը Ղուլյանը արձագանքեց, որ հիմա պետք չէ ենթադրություններ անել, և չի կարող որևէ բան կոնկրետ ասել, բայց հորդորեց չտրվել այդպիսի մտավարժանքների։

Մանդատից հրաժարվելու մասով նշեց․

 «Որոշումը երեկ ենք հրապարակել, բայց այն եղել է ավելի վաղ, պետք չէ որևէ բաներ փնտրել: Այստեղ գաղտնիք չկա: Ես այդ մասին ասել եմ մեր բոլոր հանդիպումներում: Մեր հասարակության մեջ բնական հետաքրքրություն կա»:

Տեղեկացրեց, որ քաղաքական ուժերով հանդիպել են Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, բայց կադրային որևէ հարց չի քննարկվել, և որոշել են, որ այդ հարցերին կանդրադառնան Արայիկ Հարությունյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ղուլյանը չբացառեց, որ ԱԺԿ-ն կարող է դաշինք կազմել որևէ կուսակցության հետ, այնուամենայնիվ՝ հստակեցրեց՝  հստակ որոշումներ չկա, բաց են համագործակցության համար:

Անդրադարձավ նաև ԵՄ-ի հետ համագործակցությանը: Ընդգծեց, որ ԵՄ-ում կան 11-12 պատգամավոր, որոնք միաձայն լինելու են ԱՀ բարեկամ պատգամավորների մեջ: Ղուլյանն ընդգծեց, որ կարևոր է նրանց հետ մշտական համագործակցությունը, ինֆորմացիայի և ազդակների փոխանցումը: Հույս հայտնեց, որ նոր խորհրդարանը կգնա համագործակցության ճանապարհով: