Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+besiktas 14.05.
A A
Սպորտ

«Բեշիկթաշի» նախագահը և ութ ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Ստամբուլի «Բեշիկթաշի» ֆուտբոլիստների առաջին թեստավորման արդյունքում ութ խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Ակումբը չի նշել վարակակիր ֆուտբոլիստների անունները: Նրանք ինքնամեկուսացվել են և այժմ բուժման ակտիվ կուրս են անցնում:

Ի դեպ, կորոնավիրուսի թեստ են հանձնել նաև ակումբի ղեկավարներն ու բոլոր աշխատակիցները: Դրական է եղել ակումբի նախագահ, 61-ամյա Ահմեդ Նուր Չեբիի թեսթը: Նա նույնպես մեկուսացվել է և սկսել բուժման կուրս ընդունել:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ հունիսի 12-ից կվերսկսի ազգային առաջնությունը: