Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Երևանում կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար

Մայիսի 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մրցաշարին կմասնակցեն 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը։ Մասնակիցները մեկ շրջանով կորոշեն հաղթողին և մրցանակակիրներին: 

Մրցաշարը կմեկնարկի ժամը 12։00-ին։ Առաջին տուրում կհանդիպեն հետևյալ զույգերը.

Մանուէլ Պետրոսյան - Աննա Սարգսյան

Հայկ Մարտիրոսյան - Արթուր Դավթյան

Շանթ Սարգսյան - Արմեն Բարսեղյան

Մամիկոն Ղարիբյան - Տիգրան Հարությունյան

Պարտիաներին կարելի է հետևել ՀՇՖ կայքում։