Բացել լրահոսը Փակել լրահոսը
կառավարություն
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդունվել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։

«Այն գործատուները, այն ընկերությունները, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը, և ընդհանուր առմամբ որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ»,- մանրամասնեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ի տարբերություն 5-րդ միջոցառման, 18-րդը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին։

Փաշինյանի խոսքերով՝ որոշ փոփոխություններ են կատարվել 1-ին և 3-րդ միջոցառումներում, ծրագրերի սուբսիդավորման ընդլայնում է իրականացվել։ 

«Այս պահի դրությամբ՝ մեր հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ։ Եվ այդ ծրագրերի շահառուներ են շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձինք»,- հավելեց գործադիր իշխանության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում