Բացել լրահոսը Փակել լրահոսը
44855454_768456373546964_764454670599979008_n
A A
Պաշտոնական

Արմավիրի մարզում կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք է հաստատվել․ մարզպետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»։