Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Մադրիդի «Ռեալի» նախկին սանին մեղադրում են կաշառակերության մեջ

Իսպանիայի ֆուտբոլիստների արհմիության նախագահ Դավիդ Ագանսոյին մեղադրում են կաշառակերության մեջ: Այդ մասին նշում են իսպանական լրատվամիջոցները:

Արհմիության նախագահի տեղակալ Անտոնիո Սաիս Չեկին այդ կապակցությամբ հայտնել է, որ ինքը մի քանի անգամ ղեկավարի վինանսավորմամբ 3000 եվրո է վճարել պետական չինովնիկներին՝ ֆուտբոլիստների հարկերի մասին տեղեկություններ ստանալու համար, ինչը արգելված է օրենքով: Դրանից հետո այդ տվյալներն ինքը փոխանցել է նախագահին:

29-ամյա Դավիդ Ագանսոն, որը Մադրիդի «Ռեալ» ակումբի սան է, մինչև 2015 թվականը վարձավճարով հանդես է եկել տարբեր թիմերում: 2017թ նա ֆուտբոլիստների արհմիության նախագահի պաշտոնում փոխարինել է Լուիս Ռուբիալեսին, որն 2018 թվականից գլխավորում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նշենք, որ Իսպանիայի ֆուտբոլիստների արհմիությունը մասնակցել է խաղացողների բժշկական նոր ապահովագրության մշակման վրա, որը ֆուտբոլիստներին իրավունք է տալիս վերսկսել մարզումները կորոնավիրուսի կարանտինի ավարտից հետո: