Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Համայնքներում վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրեր են իրականացվում (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից 6 գյուղական համայնքներում իրականացվում է վարձատրվող հասարակական աշխատանքների մեկական ծրագիր, որոնցում ընդգրկված է 34 մարդ:

Ծրագրերի շրջանակներում իրականացվում են մանկապարտեզի, մշակույթի տան հարակից տարածքների, խաղահրապարակների բարեկարգման և գերեզմանատների ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքների առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

Ծրագրի առավելագույն արժեքն է` 1,5 մլն դրամ է, իսկ յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման առնվազն 10 %-ն իրականացվում է ՀՀ համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն