Open news feed Close news feed
A A
Video Official

Համայնքներում վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրեր են իրականացվում (video)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից 6 գյուղական համայնքներում իրականացվում է վարձատրվող հասարակական աշխատանքների մեկական ծրագիր, որոնցում ընդգրկված է 34 մարդ: Ծրագրերի շրջանակներում իրականացվում են մանկապարտեզի, մշակույթի տան հարակից տարածքների, խաղահրապարակների բարեկարգման և գերեզմանատների ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ:

Աշխատանքների առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Ծրագրի առավելագույն արժեքն է` 1,5 մլն դրամ է, իսկ յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման առնվազն 10 %-ն իրականացվում է ՀՀ համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ:

? Առավել մանրամասն՝ http://www.mlsa.am/?p=25643