Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fetel
A A
Սպորտ

Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետելը կլքի իր թիմը

«Ֆորմուլա 1» ավտոմրցավազքի աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետելը պարզաբանել է, թե ինչու չի երկարաձգել պայմանագիրը իր ներկայիս թիմի՝ «Ֆերարիի» հետ:

«Այս մրցաձևում արդյունքի հասնելու համար հարկավոր է, որ բոլոր կողմերը ներդաշնակ աշխատեն: Մենք թիմի հետ հասկացանք, որ այլևս ցանկություն չկա համագործակցել մրցաշրջանի ավարտից հետո: Ֆինանսական հարցերը բոլորովին կապ չունեն իմ որոշման հետ: 

Ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանամ, թե ապագայում ինչն է կարևոր կարիերաս շարունակելու համար: «Ֆերարին» միշտ իր ուրույն տեղն ունի «Ֆորմուլա 1»-ում և հույս ունեմ, որ այն ապագայում կհասնի այնպիսի հաջողությունների, որին արժանի է», - իտալական թիմի պաշտոնական կայքով ասել է գերմանացի ավտոարշավորդը:

Նշենք, որ Սեբաստյան Ֆետելը «Ֆերարիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: Նա այդ ընթացքում մասնակցել է 101 մրցափուլի, որից 14-ում հաղթանակ է տարել, իսկ երկու անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն: 

Գերմանացի ավտոարշավորդին ցանկանում են ձեռք բերել «Մաքլարեն» ու «Ռենո» թիմերը: Նախկինում նա հանդես է եկել «Տորո Ռոսո» և «Ռեդ Բուլ» թիմերում: Վերջինիս կազմում Սեբաստյան Ֆետելը չորս տարի անընդմեջ՝ 2010-2013թթ, նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: