Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

ԼՀԿ-ն ԱԺ նիստին չի մասնակցում․ քվեարկությունն անցկացվեց առանց 3-րդ ուժի

Խորհրդարանը 20 րոպե ընդմիջումից հետո վերսկսեց աշխատանքները։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, ներկա չէր նիստին։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կոմղ ձայնով ընդունեց պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը` 50-ից իջեցնելով մինչև 25-ի, և երկարացնել ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի գրանցման կամ մերժման համար նախատեսված ժամկետը` 3 օրը դարձնելով 10:

Խորհրդարանը 99 կողմ ձայնով ընդունեց «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է 3 ամսով երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը, որպեսզի կարողանա ավարտին հասցնել սկսած աշխատանքներն ու եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին: