Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի ակումբները մայիսի 18-ից կարող են թիմային մարզումներ անցկացնել

Իտալիայի կառավարությունը բավարարել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքը և թույլ է տվել ֆուտբոլի ակումբներին անցկացնել թիմային մարզումներ: Այդ մասին հայտնում է Corriere dello sport-ը:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ներկայացված ծրագիրը ստուգվել է կառավարության գիտատեխնիկական հանձնաժողովի կողմից: Այն կիրականացվի ողջախոհության սահմաններում: Կոմիտեի պահանջները խիստ են և պարտադիր, ուստի ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրում որոշակի փոփոխություններ արվելուց հետո ակումբները մայիսի 18-ից կարող են թիմային պարապմունքներ անցկացնել», - հայտարարել են այդ հարցը միասին քննարկած Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանսան և սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան:

Ինչպես նշում է աղբյուրը, գիտահետազոտական կոմիտեն քննարկում է այն տարբերակը, թե ինչպես պետք է վարվեն ակումբները, եթե մարզումային գործընթացի ժամանակ ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս հայտաբերվի: Առաջակություն կա նման դեպքում թիմն իր ողջ կազմով ինքնամեկուսացնել մարզաբազայում և երկշաբաթյա կարանտինում պահել:

Նշենք, որ իտալական ակումբները ֆուտբոլիստներին թույլ են տալիս անհատական մարզումներ անցկացնել մարզաբազայում, իհարկե, պահպանելով կորոնավիրուսի հետ կապված անվտանգության բոլոր կանոնները: