Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barselona
A A
Սպորտ

«Բարսելոնան» պատրաստ է «Յուվենթուսին» երկու ֆուտբոլիստ զիջել Պյանիչի համար

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» նոր առաջարկություն է արել Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսին»՝ կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը բոսնիացի խաղացողի դիմաց պատրաստ է թուրինցիներին զիջել պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս գերմանական «Շալկե-04»-ում, ինչպես նաև թիմի ևս մեկ խաղացողի (վերջինիս անունը առայժմ չի նշվում):

Ի դեպ, «Յուվենթուսն» արդեն մեկ անգամ հրաժարվել է նման փոխանակումից: «Բարսելոնան» Միրալան Պյանիչի դիմաց առաջարկել էր Իվան Ռակիտիչին ու Արթուրո Վիդալին, սակայն իտալացիներն մերժել են այդ տարբերակը:

Հավելենք, որ Միրալեմ Պյանիչը «Յուվենթուսում» հանդես է գալիս 2016 թվականից, որի կազմում երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ՝ գավաթակիր, մեկ անգամ՝ սուպերգավաթակիր: