Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belarusia
A A
Սպորտ

Բելառուսում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Գեղամ Կադիմյանի թիմի խաղը

Ֆուտբոլի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Մինսկ» - «Նեման» հանդիպումը հետաձգվել է: Այդ մասին հայտնում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Պարզվում է, որ «Մինսկի» ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Մյուս խաղացողներն այսօր պետք է թեսթ հանձնեն:

Հիշեցնենք, որ «Նեմանի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, որը բավականին արդյունավետ խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում և արդեն 8 խաղում խփել է 6 գոլ:

Սա առաջին դեպքն է, որ կորոնավիրուսի պատճառով հետաձգվում է ֆուտբոլային հանդիպումը: Հարցականի տակ է նաև Բելառուսի առաջին խմբի առաջնության «Արսենալ» - ԳՈԲԺԴ խաղի անցկացումը, քանի որ դաշտի տերերի խաղացողների մոտ կորոնավիրուսի նախանշաններ են նկատվել: