Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pike 11.05.
A A
Սպորտ

Պիկեն կոչ է արել չշտապել առաջնությունը վերսկսելու հարցում

«Բարսելոնա» ֆուտբոլի ակումբի պաշտպան Ժերար Պիկեն այսպես է մեկնաբանել հունիսի կեսերին Իսպանիայի առաջնությունը վերսկսելու լուրը:

«Մենք երկար ժամանակ իրար հետ չենք մարզվել, ուստի լավ կլինի, եթե նրանք մեզ պարապելու ավելի շատ ժամանակ տրամադրեն, որպեսզի խուսափենք վնասվածքներից: Հասկանում եմ, Լա Լիգան ցանկանում է ավարտին հասցնել առաջնությունը, քանի որ մեծ գումարներ են ներդրել դրա համար, սակայն առանց հանդիսականների խաղալն այն չէ, որ մենք ցանկանում ենք»,- ասել է 2010թ աշխարհի չեմպիոնը:

Հավելենք, որ Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջնությունը հավանական կվերսկսի հունիսի 12-ին: