Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԿարապետյան
A A
Քաղաքականություն

«Սոցիալական դիստանցիա չկա՞»․ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում է

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանեց Ազգային ժողով՝ մասնակցելու 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։

Իջնելով մեքենայից՝ նա ասաց լրագրողներին․ «Սոցիալական դիստանցիա չկա՞։ Եթե թույլ տաք՝ ես մտնեմ, հետո կխոսենք»։

Նախկին վարչապետը նաև շնորհավորեց Մայիսյան եռատոնի առթիվ։ Ի պատասխան հնչող հարցերի՝ Կարապետյանը կրկին ասաց, որ դուրս գալուց հետո կխոսի և մտավ ներս։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Կարապետյանը հայտարարել էր, կասկած կա, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան դեպքերի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում։