Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (2)
A A
Պաշտոնական

Արգելված իրերի փոխանցման փորձ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում

2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ:

Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին