Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

Նախարարների առաջին տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Մելիքյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ, Արա Նազարյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գոռ Մելիքյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումների մեջ: