Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kadimjan
A A
Սպորտ

Գեղամ Կադիմյանի դուբլը նրա թիմին չփրկեց պարտությունից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում:

Այսօր կայացած 7-րդ տուրի խաղում Գրոդնոյի «Նեմանը», որի կազմում հանդես է գալիս մեր ֆուտբոլիստը, սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվեց Բրեստի «Ռուխին»: Գեղամ Կադիմյանը 68-րդ րոպեին խփել է առաջին, իսկ 90+1 րոպեին՝ երկրորդ պատասխան գնդակը: Սա հայ ֆուտբոլիստի առաջին դուբլ է Բալառուսի առաջնությունում: Նա ընթացիկ մրցաշրջանում արդեն խփել է 6 գոլ: 

«Նեմանն» այս պարտությունից հետո իր ակտիվում եղած 8 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը, իսկ ահա «Ռուխն» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական: