Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Ալիռեզա Ֆիրուջա - Լևոն Արոնյան. եզրափակիչ մտնելու վերջին հնարավորությունը (տեսանյութ)

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության վերջին 10-րդ տուրում Եվրոպայի հավաքականը կհանդիպի աշխարհի հավաքական թիմի հետ: 

Մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայացնում է եվրոպական շախմատը, սևերով կմրցի իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Առաջին շրջանում կայացած նրանց պարտիան ավարտվել էր հայ վարպետի հաղթանակով:

Ինը տուրից հետո Եվրոպայի ընտրանին 12 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում և ընդամենը մեկով է գերազանցում ԱՄՆ-ին: Եզրափակիչ մտնելու համար եվրոպացի շախմատիստըներին հարկավոր է հաղթանակ տանել:

Ալիռեզա Ֆիրուջա - Լևոն Արոնյան և մյուս պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև.