Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան
A A
Պաշտոնական

«Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների հետ ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։

Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը»։

На изображении может находиться: 1 человек, стоит