Արարատ Միրզոյանն Արցախում է․ նա հանդիպել է Աշոտ Ղուլյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին:
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին, ապա Շուշիում ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ եւ կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը:
Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները: