Բացել լրահոսը Փակել լրահոսը
աշոտ
A A
Պաշտոնական

Մայիսի 9-ը մեզ համար դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր․ Ա․ Ղուլյան (տեսանյութ)

Հարատևում և փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու և միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց արցախյան ազատամարտի օրերին: Պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր:
Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, և ոչ էլ պարզապես մի բնակավայր, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Իսկ ազատության համար պայքարում ծնված բանակն էլ ավելի ամրապնդեց Արցախի և ընդհանուր հայկական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը:
Շնորհավոր Եռատոն:

ԱՀ ԱԺ նախագան Աշոտ Ղուլյան