Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barcelona
A A
Սպորտ

«Բարսելոնան» գալիք մրցաշրջանում 300 մլն եվրոյով կկրճատի բյուջեն

Իսպանիայի ֆուտբոլի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է 2020-21թթ մրցաշրջանում մոտ 300 մլն եվրոյով կրճատել տարեկան բյուջեն: Այդ մասին հայտնում է AS թերթը:

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի բյուջեն կազմել է 1 միլիարդ 47 միլիոն եվրո: Եկող մրցաշրջանում այն կկազմի 750 մլն եվրո:

Ակումբի ղեկավարությունն առաջին հերթին մտադիր է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը: Եկող մրցաշրջանում այդ նպատակով կտրամադրվի 450 մլն եվրո՝ ներկայիս 680 մլն եվրոյի փոխարեն: 

Դրա համար «Բարսելոնան» նախևառաջ մտադիր է բանակցել խաղացողների հետ: Եթե նրանք չհամաձայնեն աշխատավարձերի կրճատման հետ, ապա ակումբը ստիպված կլինի հրաժարվել մի քանի ֆուտբոլիստներից:

Նշենք, որ կատալոնական թիմն այսօրվանից սկսել է մարզումներ անցկացնել: Իսպանիայի առաջնության վերամեկնարկը նախատեսված է հունիս ամսին: Այն դադարեցվել էր մարտի 9-ին, կորոնավիրուսի վարակի պատճառով: