Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan chess
A A
Սպորտ

Ռուսաստանի շախմատիստները միանում են կորոնավիրուսի դեմ պայքարին

Ռուսաստանի առաջատար շախմատիստները մայիսի 12-14-ը կմասնակցեն բարեգործական առցանց մրցաշարի, որից ստացած ողջ հասույթը կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին: Այդ մասին հայտնում է «Սպորտ Էքսպրես» թերթը:

«Մենք անընդհատ շփվում ենք հավաքականի տղաների հետ, որի ժամանակ քննարկում ենք տարբեր կարգի հարցեր: Դրանցից մեկի ժամանակ էլ միտք ծագեց անցկացնել բարեգործական մրցաշար: Այժմ ընթանում են կազմակերպչական աշխատանքները: Մեր նպատակն է հնարավորին շատ գումար հայթայթել և օգնություն ցույց տալ տարբեր մարզերի հիվանդանոցներին ու բժիշկներին», - ասել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը 2019 թվականին հայտարարել է ակտիվ շախմատն ավարտելու մասին:

Ինչպես նշում է աղբյուրը, մրցաշարին կմասնակցեն ութ շախմատիստ, որոնք կներկայացնեն Ռուսաստանի տարբեր մարզերը: Մասնավորապես՝ Վլադիմիր Կրամնիկը ներկայացնելու է Կրոսնոդարի երկրամասը, իսկ աշխարհի նախկին փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը՝ Ղրիմը: Ալեքսանդր Գրիշչուկը խաղալու է Մոսկվայի, իսկ Պյոտր Սվիդլերը՝ Սանկ Պետերբուրգի համար:

Շախմատիստները, որոնք մրցելու են կայծակնային խաղում, նախ երկու շրջանով որոշելու են ուժեղագույն քառյակին, որից հետո նոկաուտ մրցակարգով վիճարկելու են հաղթողի կոչումը: Պարտիաները հեռարձակվելու են նաև «Մատչ» հեռուստաալիքով:

Կազմակերպիչներն արդեն հավաքագրել են 5 մլն ռուբլի: Ստացավ ողջ հասույթը հավասարապես բաժանվելու է շախմատիստների միջև, որոնք և որոշելու են, թե որ հիվանդանոցներին են առաջին հերթին օգնություն ցույց տալու: