Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled5
A A
Սպորտ

Մխիթարյանն ու խաղընկերներն սկսել են անհատական մարզումները (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբում իր խաղընկերների հետ սկսել է մարզումներն անհատական ծրագրով։

«Ռոման» տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով, թե ինչպես է անցել մարզումային առաջին օրը Տրիգորիայում։

Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունը թույլատրել է Ա Սերիայի թիմերին անհատական մարզումներ կազմակերպել, սակայն դեռևս հայտնի չէ՝ ընթացիկ մրցաշրջանը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։