Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Դատապարտված ֆուտբոլիստը 1 մլն ռուբլի է տրամադրել հիվանդ երեխայի բուժմանը

Ռուսական «Սոչի» թիմի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ֆինանսական օգնություն է ցույց տվել Արնելա Պերսաևային, ով հազվագյուտ գենետիկական հիվանդություն ունի:

Ինչպես հայտնում է sputnik-ossetia կայքը, Վլադիկավկազում ծնված աղջնակի մոտ հայտնաբերվել է մեջքի մկանների ատրոֆիա, որի բուժման համար պահանջվում է շատ թանկ արժեցող վիրահատություն: Սակայն խնդիրը կայանում է նաև նրանում, որ այդ վիրահատությունը պատք է կատարվի մինչև 2 տարեկան հասակը: Այժմ աղջնակը մեկ տարեկան 8 ամսական է:

Ըստ աղբյուրի բուժման համար հարկավոր է 180 մլն ռուբլի: Ալեքսանդր Կոկորինը, որը երկու տարի առաջ դատապարտվել էլ մարդկանց մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն անցած տարի պայմանականորեն ազատվել էր ժամկետից շուտ, Արնելա Պերսաևայի ընտանիքին փոխանցել է 1 մլն ռուբլի: Նա կոչ է մյուս ֆուտբոլիստներին նույնպես գումար հանգանակել աղջնակի բուժման համար:

Նշենք, որ Ալեքսանդր Կոկորինը համարվում է «Զենիթի» ֆուտբոլիստը, սակայն ակումբի ղեկավարության որոշմամբ նա այժմ վարձավճարով խաղում է «Սոչիում», որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը: