Սահմանադրական փոփոխությունները մեծ շրջանակ է ընդգրկելու․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախ ներկայացրեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները։ Ի պատասխան նախարարն ասաց, թե աշխատանքներն ընթանում են, հիմա աշխատում են հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը նախնական տեսքով պիտի պատրաստ լինի սեպտեմբերին, որից հետո հանրային քննարկումներ կլինեն, իսկ մյուս տարի կներկայացվի ամբողջական նախագիծը։
«Կորոնավիրուսի տարածման պատճառով նիստերը ֆիզիկապես չենք իրականացնում, տեսակապի միջոցով ամեն շաբաթ նիստերն ընթանում են բոլոր ուղղություններով։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները մեծ շրջանակ է ընդգրկելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։