Freedom House-ի ներկայացուցիչը՝ Ռ․ Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆրիդոմ Հաուս» (''Freedom Hause'') իրավապաշտպան կազմակերպությանն եվրոպական ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդետն «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործերին։
Բեհերդետը որպես օրինակ նշել է, որ հարևան Վրաստանում «Վրացական երազանք» կուսակցությունը եկել էր իշխանության և խոստացել արդարություն։
«Սակայն երբեք չապահովեց այն։ Այն փաստը, որ նրանք չեն կարողացել արդարության հասնել նախկին ռեժիմից տուժած զոհերի հարցում, ստիպում է մտածել, որ նրանք չեն ապահովի արդարություն»,- նշել է ծրագրերի տնօրենը։
Ըստ նրա՝ Հայաստանում նույնպես առկա է վտանգ, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը կարող է հանգեցնել նույն արդյունքին, քանի որ 1-2 հանրային դեմքերի նկատմամբ դատավարությունները ամենակարևոր խնդիրը չեն։
«Կա ավելին հիմնարար խնդիր։ Ես կարծում եմ, որ անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է Հայաստանի համար, որտեղ պետք է ընթանա հանրային քննարկում, թե ինչպիսին այն պետք է լինի։ Անհրաժեշտ է, որ գործընթացը լինի չափազանց թափանցիկ և արդար»,- ընդգծել է նա։
Սակայն, Մարկ Բեհրենդետի խոսքերով, սա չի նշանակում, որ Սարգսյանը և Քոչարյանը չպետք է դատապարտվեն իրենց կատարած հանցագործությունների համար, և յուրաքանչյուրն իր կատարած հանցագործության համար պետք է հետապնդվի։
«Եվ, իհարկե, այն բռնությունները, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտին, որի մեջ մեղադրվում է նախկին նախագահ Քոչարյանը, շատ լուրջ են։ Եվ ես չեմ պատրաստվում հանգիստ ասել, որ դրանք քաղաքականացված են։ Նույնը վերաբերում է Սարգսյանին․ չափազանց դյուրին է առաջադրված մեղադրանքը որակել քաղաքականացված»,- շեշտել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում