Բացել լրահոսը Փակել լրահոսը
96047628_3197282840315405_2779466597885018112_n
A A
Պաշտոնական

«Կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ»

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վարչապետի որոշմամբ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով, որի նպատակն է ունենալ միջոցառումների կազմակերպման ռազմավարություն, որը բխելու է ՀՀ կառավարության կրթական և մշակութային գերակայություններից:

Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ: Ի դեպ, հանձնաժողովի կազմը դեռ աշխատանքային խմբի ձևաչափով իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչկան աշխատանքներով»։