Գերմանիայում երկշաբաթյա կարանտին են հայտարարել ֆուտբոլի ակումբների համար
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի կառավարությունը մեկ շաբաթով հետաձգել է ֆուտբոլի Բունդեսլիգայի վերսկսումը:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կառավարությունը երկշաբաթյա կարանտին է հայտարարել ֆուտբոլային ակումբների համար, քանի որ դրանցից մի քանիսի ներկայացուցիչների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Նրանք այդ ընթացքում կառանձնացվեն և հատուկ բուժում կստանան:
Այդպիսով, նախատեսված մայիսի 15-ի փոխարեն առաջնությունը կմեկնարկի մայիսի 22-ին: Ֆուտբոլի ակումբներն արդեն սկսել են կանոնավոր մարզումները, ճիշտ է, առայժմ փոքր խմբերով: Գալիք շաբաթվանից դրանք կարող են անցկացնել լիարժեք պարապմունքներ:
Խաղերի վերսկսումից հետո ֆուտբոլիստները շաբաթական երկու անգամ կհանձնեն կորոնավիրուսի թեստ: Դրական արդյունք ունեցող խաղացողները կմեկուսացվեն և երկշաբաթյա կարանտին կանցնեն:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի «Հոֆենհայմ» ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, որն ապաքինվել է վնասվածքից և արդեն մասնակցում է թիմի մարզումներին: