Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրավապահ համակարգը մինչև հիմա շոկը չի հաղթահարել, պիտի նրանց օգնենք․ վարչապետ (տեսանյութ)

Մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է իրականում, ես դա զգում եմ տարբեր առիթներով, ոորվհետև օրինակ՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկար տարիներ իրենց ներշնչվել է, որ չի կարող նման բան լինել, խոսքը 2018թ․-ի հեղափոխության մասին է։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հիմա էլ շատ մարդիկ նայում են և չեն հավատում իրենց աչքերին, որ ինքը որպես ՀՀ վարչապետ է ելույթ ունենում ԱԺ ամբիոնից։

«Որովհետև ես իրենց օբյեկտն եմ եղել տասնյակ տարիներ, և խնդիրը հետևյալն է, որ իմ խնդիրն այն էր, որ ես օգնեմ այդ համակարգերին, որ իրենք շոկը հաղթահարեն։ Հասկանան, որ նոր իրավիճակում իրենց ուսերին բարձր, պետական առաքելություն է դրված։ Ոստիկանության ամենամեծ պրոբլեմը այդ շոկն է, որը ցավոք սրտի մինչև հիմա հաղթահարված չէ, սակայն դա չի նշանակում, որ մենք պիտի փետը առնենք ու ընկնենք ոստիկանների հետևից, այլ պիտի օգնենք նրանց»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասն խոսեց Կառավարություն կողմից Ոստիկանության համակարգում կատարվելիք բարեփոխումների մասին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե երեկ ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումից հետո, որը մեկնաբանվեց քաղաքական նշանակում, կարո՞ղ են հետևություններ անել, որ ուժային կառույցներում հետագայում քաղաքական նշանակումներ կլինեն։ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը իսկապես քաղաքական ու անհրաժեշտ էր։

Վարչապետը հիշեցրեց նաև, որ ժամանակ կար, երբ Կառավարությունը դեմ չէր, որ ուժային կառույցներում լինեն նաև «դրսից» նշանակումներ, սակայն հասկացան, որ այդ կերպ կվնասեն զինվորական համակարգը, և քաղաքական շահերից նահանջեցին՝ հանուն համակարգի։

«Մեր հույսն այն է, որ պետական համակարգը կգնահատի մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից, այլ կգնահատեն»,- շեշտեց Կառավարության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։