Բացել լրահոսը Փակել լրահոսը
95933019_2291378271164412_7243190129676779520_o
A A
Պաշտոնական

«Վարդենիսի հիվանդանոց»-ի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների թեստերը բացասական արդյունք են ցույց տվել

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

Առողջ եղե՛ք։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան