Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+herta 5.05.
A A
Սպորտ

Բեռլինի «Հերտան» կարանտինը խախտած ֆուտբոլիստին զրկել է մարզումներից (տեսանյութ)

Բեռլինի «Հերտա» ֆուտբոլային ակումբը թիմի հարձակվող Սալոմոն Կալուին խիստ պատժել է մարզմանը կարանտինի կանոնները խախտելու համար:

Իվուարցի ֆուտբոլիստը սոցցանցում տեսանյութ է տեղադրել իր առաջին մարզումից՝ կորոնավիրուսի կարանտինից հետո: Դրանում լավ երևում է, որ նա խախտում է հիգիենայի կանոնները՝ ձեռքով բարևելով խաղընկերներին:

Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին անմիջապես զրկել է մարզումներից, ինչպես նաև առաջիկա խաղերին մասնակցելուց: Աֆրիկացի ֆուտբոլիստի արարքը քննադատել է նաև Գերմանիայի ֆուտբոլի լիգան, որն անթույլատրելի է համարում թիմերի մարզումների ոչ պաշտոնական տեսանյութերի հրապարակումը:

Սալոմոն Կալուն ներողություն է խնդրել ակումբի ղեկավարներից և իր խաղընկերներից՝ պատճառաբանելով, որ ինքը լրջորեն է վերաբերում կարանտինին, պարզապես այդ օրը իրեն ուրախացրել է այն փաստը, որ թիմում ոչ մեկը չի վարակվել կորոնավիրուսով: