Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը դեռ չի մարզվում նոր թիմի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը դեռևս վերականգնվում է վնասվածքից: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Վերականգնումս ընթանում է նորմալ հունով: Ապրիլի սկզբներին արդեն պետք է կարողանայի վազել, բայց ծնկիս հետ կապված նոր խնդիրներ առաջացան: Հենց դրանց պատճառով վերականգման գործընթացը նախանշված ժամկետներից մի փոքր ուշ կավարտվի: Կարծում եմ, երկուամսից կկարողանամ լիարժեք կերպով մասնակցել թիմի մարզումներին:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սոչիում, նույն իրավիճակն է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: Ճիշտ է՝ թիմը մարզումներ է անցկացնում մարզաբազայում, բայց բոլորը զգուշավոր են և սպասողական:
Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատ միասնական և համերաշխ կոլեկտիվ է. բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ: Ալեքսանդր Կարապետյանը սկզբնական փուլում ինձ շատ օգնեց խորհուրդներով և կենցաղային հարցերով: Բացի այդ, ես էլ այստեղ ծանոթներ ունեմ և դրա շնորհիվ կարողացա շուտ հարմարվել ինչպես քաղաքին, այնպես էլ թիմին», - ասել է «Արարատ-Արմենիայի» նախկին կիսապաշտպանը:
Նշենք, որ Էրիկ Վարդանյանն այս տարվա սկզբին է տեղափոխվել Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող «Սոչի» ֆուտբոլային ակումբ: Նա առայժմ ոչ մի հանդիպում չի անցկացրել նոր թիմի կազմում: