Գերմանիայի ֆուտբոլային թիմերը կորոնավիրուսի թեստ են հանձնել. կա 10 դրական արդյունք
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացրել է կորոնավիրուսի առաջին թեստը ֆուտբոլային ակումբներում:
Ինչպես նշում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 1-ին և 2-րդ Բունդեսլիգայի ակումբները միասին հանձնել են 1724 թեստ: Ստուգվել են ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ այդ ակումբների բոլոր աշխատակիցները: 10 հոգու մոտ թեստը դրական արդյունք է տվել:
Այս շաբաթվա ընթացքում ֆեդերացիան կանցկացվի նաև երկրորդ թեստավորումը: Դրանց արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: Եթե նոր վարակակիրներ չհայտնաբերվեն, ապա ակումբները կարող են անցկացնել թիմային պարապմունքներ: Մարզումների ժամանակ ֆուտբոլիստները շաբաթական երկու անգամ նույնպես թեստ կհանձնեն:
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է առաջնությունները վերսկսել մայիսի 15-ից: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների: Ֆուտբոլիստներն անհրաժեշտության դեպքում կկրեն հատուկ պատրաստված դիմակներ: