Քրիշտիանու Ռոնալդոն չի կարողանում վերադառնալ Իտալիա
Աջակցիր «Ա1+»-ինԹուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն լուրջ խնդրի առաջ է հայտնվել Իտալիա վերադառնալիս:
Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, թուրինյան ակումբը մայիսի 3-ին ետ է կանչել բոլոր այն ֆուտբոլիստներին, ավքեր նախընտրել էին կորոնավիրուսի հետ կապված կարանտինն անցկացնել իրենց հայրենիքում:
Քրիշտիանու Ռոնալդուին չի հաջողվել վերադառնալ Իտալիա, քանի որ նրա սեփական ինքնաթիռն այժմ գտնվում է Մադրիդում: Իսպանական կառավարությունը արգելում է բոլոր տեսակի, այդ թվում մասնավոր թռիչքները:
Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը այժմ գտնվում է իր ծննդավայր Մադեյրայում, որտեղ անցկացնում է կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինը: Նա հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ Իտալիա, եթե այնտեղ չստեղծվեն անվտանգության համար բոլոր պայմանները և հայտնի չդառնա մրցաշրջանի վերսկսման կոնկրետ օրը: Ապենիններում դեռևս չի նկարողանում կանգնեցնել համաճարակի տարածումը, իսկ Ա սերիան դեռ չի որոշել, թե երբ է վերագործարկելու առաջնությունը: