A
A
«Տավուշ տեքստիլը» սկսեց պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Տավուշ տեքստիլ ընկերությունը սկսեց պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Օրական արտադրական ծավալները կհասնեն 300.000-ի։
Տավուշ տեքստիլի և պարոն Սուրեն Երիցյանի ողջ գործունեությունը Տավուշում ժողովրդին ու պետությանն ապավեն լինելու գերազանց օրինակ է։ Շնորհակալ եմ և ուրախ, որ դեռ երկար համատեղ ճանապարհ ունենք անցնելու»։