Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը հաղթեց շախմատի առցանց սուպերմրցաշարում

Առաջին անգամ կայացած արագ շախմատի առցանց սուպերմրցաշարում հաղթեց աշխարհի չեպիոն Մագնուս Կառլսենը:

Ամերիկացի Հիկարու Նակամուրահի հետ այսօր կայացած եզրափակիչ մրցամարտում նորվեգացի շախմատիստը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ, իսկ սևերով մեկ ոչ-ոքի խաղաց: Այդպիսով, գրանցվեց 2,5:1,5 հաշիվ:

Մագնուս Կառլսենն այդ հաղթանակի համար կստանա 70 հազար դոլար պարգևավճար, իսկ Հիկարու Նակամուրան՝ 45 հազար: Կիսաեզրափակիչում պարտություն կրած Դին Լիժենն ու Ֆաբիանո Կարուանան պարգևատրվել են 30 հազարական դոլարով:

Հիշեցնենք, որ արագ շախմատի առցանց անդրանիկ սուպերմրցաշարին մասնակցեցին 8 շախմատիստ: Շրջանաձև մրցակարգից հետո չորս անհաջողակները դուրս մնացին, իսկ առաջին չորս տեղերը գրաված շախմատիստները նոկաուտ մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: