Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Մագնուս Կառլսեն – Հիկարու Նակամուրա. պայքար հաղթողի կոչման համար (տեսանյութ)

Առաջին անգամ անցկացվող արագ շախմատի առցանց սուպերմրցաշարում այսօր կկայանա եզրափակիչ հանդիպումը:

Աշխարհի չեպիոն Մագնուս Կառլսենը կհանդիպի Հիկարու Նակամուրայի հետ: Նախնական փուլում կայացած նրանց մրցամարտն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2, իսկ «Արմագեդոնում» հաղթել էր նորվեգացի շախմատիստը:

Այսօր կողմերը նախ ուժերը կչափեն արագ շախմատում: Ոչ-ոքիի դեպքում նրանք կանցկացնեն կայծակնային շախմատի երկու, իսկ անհրաժեշտության դեպքում ևս երկու պարտիա: Դրանից հետո եթե հաշիվը մնա հավասար, ապա հաղթողը կորորշվի «Արմագեդոնում»:

Մագնուս Կառլսեն – Հիկարու Նակամուրա հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին: Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև.