Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Նոր ավտոկայանատեղի Երևանի փոքր կենտրոնում․“Parking ЦУМ” (տեսանյութ)

Հյուսիսային Պողոտա 16/2 հասցեում գործում է նորաբաց երկհարկանի ստորգետնյա “Parking ЦУМ” ավտոկայանատեղին։

Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ավտոկայանատեղին կառուցվել է Կենտրոն համայնքում կայանման խնդիրներից խուսափելու նպատակով։

Վերջինս ընդարձակ է, հարմարավետ, եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ավտոկայանատեղիում գործում է վերջին տեխնոլոգիաներով հագեցած հակահրդեհային և օդափոխության համակարգ: Ավտոկայանատեղիում վճարումները կատարվում են տերմինալի միջոցով․ վճարման այս համակարգը առաջին անգամ է կիրառվում Հայաստանի Հանրապետությունում։

Համակարգը վերահսկվում է օպերատորների կողմից, ովքեր աշխատում են շուրջօրյա ռեժիմով ։

Ավտոկայանատեղիիում գործում է նաև վերջին տեխնոլոգիաներով հագեցած ավտոլվացման կետ, այստեղ կատարվում են քիմմաքրման և փայլեցման աշխատանքներ:

Առկա է նաև սպասասրահ, որտեղ տեսախցիկների օգնությամբ կարող եք հետևել կատարվող աշխատանքին: Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Tiziano սրճարանի և Արարատ բանկի հարևանությամբ: