A
A
Մագնուս Կառլսենը կամային հաղթանակ տարավ Դին լիժենի նկատմամբ և մտավ եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԱրագ շախմատի առցանց սուպերմրցաշարում այսօր կայացավ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Աշխարհի չեպիոն Մագնուս Կառլսենը մրցեց աշխարհի գավաթակիր Դին Լիժենի հետ:
Նորվեգացի շախմատիստը չնայած անհաջող մեկնարկեց և պարտվեց երկրորդ պարտիայում, սակայն հաջորդ երկուսում հաղթանակ տարավ և ի վերջո 2,5:1,5 հաշվով առավելության հասավ չինացի գրոսմայստերի նկատմամբ:
Այդպիսով, եզրափակիչում իրար հետ կհանդիպեն Մագնուս Կառլսենն ու Հիկարու Նակամուրան: Մրցամարտը տեղի կունենա վաղը՝ մայիսի 3-ին: Հաղթողը կստանա 70 հազար դոլար պարգևավճար, իսկ պարտվողը՝ 45 հազար: