Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Հայաստանի եւ Ղազախստանի պատգամավորները մրցեցին շախմատի մրցաշարում

Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացավ Հայաստան -Ղազախստան կայծակնային շախմատի ինտերնետային մրցամարտ 100 խաղատախտակի վրա, որը նվիրված էր ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին: 

Մրցամարտն անցկացվել է lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ խաղացել է 4 պարտիա՝ 3+1 ժամակարգով: Ինչպես տեղեկացնում է Երևանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, Հայաստանի թիմը հաղթել է 225:175 հաշվով:

Երկու թիմերից հանդես են եկել անվանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռուստամ Խուսնուտդինովը, Դենիս Մախնյովը, Մուրտաս Կաժգալեևը, Ժանսայա Աբդումալիկը, Բիբիսարա Ասաուբաևան: Մերոնցից հաջող են հանդես եկել տղամարդիկ, իսկ ահա կանայք ութ հնրավարից վստակել են ընդամենը կես միավոր: Ղազախստանի թիմից բոլորից հաջող հանդես եկել Բիբիսարա Ասաուբաևան, ով հաղթել է Սուսաննա Գաբոյանի հետ բոլոր պարտիաներում:  

Ի դեպ, կողմերի պայմանավորվածությամբ, մրցամարտին մասնակցել են նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ: Հայատանից հանդես են եկել Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը, իսկ Ղազախստանից Նուրժան Աշիմբետովը և Շայմարդան Նուրումովը: Պատգամավորների մրցամարտում 8:0 հաշվով հաղթել են մերոնք: