A
A
Անդրե Աղասին անվանել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստին
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպիական չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Անդրե Աղասին Tennis World USA կայքով իր կարծիքն է հայտնել կապված աշխարհի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստի մասին:
«Անկասկած, դա Ռոջեր Ֆեդերերն է: Ոչ ոք այդքան չի տարբերվել իմ մրցակիցներից, ինչպես նա: Կասկածում եմ, որ նույնիսկ իմ լավագույն տարիներին ես հաղթելու հնարավորություն կունենայի նրա հետ խաղում: Մենք հանդիպել ենք US Open-2005-ի եզրափակիչում: Ես մեկ սեթ վերցրեցի նրանից, բայց ավելին չէի կարող անել», - ասել է վերջերս իր 50-ամյակը բոլորած անվանի թենիսիստը:
Անդրե Աղասին 8 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցումներում, իսկ ընդհանուր առմամբ նա նվաճել է 60 մրցանակ: Ամերիկացի թենիսիստը կարիերան ավարտել է 2006 թվականին: