Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հիկարու Նակամուրան վստահ հաղթեց Ֆաբիանո Կարուանային և մտավ եզրափակիչ

Արագ շախմատի առցանց սուպերմրցաշարի կիսաեզրափակիչ առաջին մրցամարտում ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան հաղթեց իր հայրենակից Ֆաբիանո Կարուանային:

Արագ շախմատի չորս հանդիպումներից հետո գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 2:2: Կայծակնային շախմատի առաջին երկու պարտիայում հաղթեց Հիկարու Նակամուրան՝ 4:2: Այդպիսով, նա առաջինը մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մագնուս Կառլսեն – Դին Լիժեն զույգի հաղթողի հետ: Այդ մրցամարտը տեղի կունենա վաղը՝ մայիսի 2-ին: