Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

ՄՕԿ հաստատել է ըմբշամարտի որակավորման մրցակարգը. կա մեկ փոփոխություն

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմինետ հաստատել է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ըմբշամարտի որակավորման մրցակարգը: Այդ մասին հայտնում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տոկիո-2020-ի որակավորման համակարգըի սկզբունքներն ու կանոնները մնացել են նույնը: Ինչպես ավելի վաղ նշվել է, Մարոկոն, Հունգարիան և Չինաստանը կկազմակերպեն մայրցամաքային, իսկ Բուլղարիան՝ համաշխարհային վարկանիշային մրցաշարերը: Միակ փոփոխությունն այն է, որ այդ մրցաշարերին կարող են մասնակել նաև այն ըմբիշները, ովքեր 2021 թվականին կդառնան 18 տարեկան: Պատճառն այն է, որ 2020թ օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը հետաձգվել են մեկ տարով և կայանաան 2021 թվականի գարնանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկու պատվիրակներ արդեն նվաճել են օլիմպիական խաղերի ըմբշամարտի ուղեգրեր: Նրանք են հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: