Աղավնո անցակետի 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են, նրանց ինքնազգացողությունը հիմա նորմալ է. Ջիվան Ղահրամանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետությունում այսօր բուժում է ստանում 2 հիվանդ: Գրանցված 8 հիվանդներից 6 –ը բուժվել է, իսկ երկուսը բուժման մեջ են: Թեստավորվել է 287 անձ. այս մասին տեղեկացնում է ԱՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:
«Սահմանում մեր աշխատակիցների աշխատանքը երեք գերատեսչությունների վերահսկողությամբ է իրականացվում՝ Առողջապահության նախարարության, Արցախի ոստիկանության և Արտակարգ իրավիճակի նախարարության: Երեք սահմանակետեր կան՝ Խարխափուտ, Աղավնո և Խնձորեսկ: Եթե այս սահմանակետերով նախկինում անցնում էր 1500 մարդ, հիմա թիվը նվազել է հասնելով 500-ի: Այստեղ 24 ժամյա գրաֆիկով աշխատում են մեր բուժ ածխատողները: Յուրաքանչյուր անցակետում հերթապահում են 2 բուժաշխատող, նրանց համար ստեղծված են աշխատանքի և հանգստի բոլոր պայմանները: Ապահովված են սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պարագաններով»:
Օֆելյա Հարությունյանը նշեց, որ հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմությունը չափվում է, եթե ջերմությունը նորմայի սահմաններում է՝ մինչև 37 աստիճան, այդ քաղաքացուն առաջարկում են 14 օր մեկուսանալ, իսկ եթե ջերմությունը բարձր է՝ նրան մեկուսացնում և թեսթավորում են: Շուրջօրյա հերթապահող բուժաշխատողները վարձատրվում են հավելյալ:
ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանը նշեց, որ մարտի 2-ից սահմանային անցակետերում ծառայության անցած աշխատակիցներին տրամադրվել է բժշկական ձեռնոցներ և դիմակներ: Ոստիկանութունը հսկողություն է սահմանել նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա՝ սահմանային 4 անցակետերում ՝Աղավնո, Խարխափապուտ, Խնձորեսկ, Կովսական անցակետերում:
«Ոստիկանությունը ստուգում է իրականացնում ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները, սահմանը հատող անձանց ինքնությունը և բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը: Կանխարգելման միջոցառումների շրջանակներում հնարավոր շփում ունեցած Աղավնո հսկիչ անցագրային ծառայության կետում ծառայություն իրականացնող 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են, սակայն նրանց ինքնազգացողությունը հիմա նորմալ է»: